Այսօր: Շաբաթ, 5 Հուլիսի 2025թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 8
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1179-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Թալին ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Թալին, 060-75-77-87 060 88-80-08, talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 հունիսի 2025 թվականի N 1179-Ա

ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՄՐՑՈՒՅԹՈՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 16-րդ կետի, ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ կետի, 57-րդ հոդվածի 2-րդ մասի և 76-րդ հոդվածի 3-րդ կետի, ՀՀ կառավարության 12.04.2001թ. 286 որոշման 3-րդ կետի <<ա>> ենթակետի և այդ որոշմամբ հաստատված <<Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի տրամադրման կարգի>> 8-րդ գլխի 43-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 25․06.2025թ. N 98-Ա որոշումը և Թալին համայնքի գլխավոր հատակագծին, քաղաքաշինական գոտիավորման նախագծին և հողերի օգտագործման սխեմային համապատասխան,

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

2025 թվականի օգոստոսի 7-ին ժամը 12:00-ին Թալինի համայնքապետարանում (հասցեն՝ ք. Թալին, Գայի փ. 1, 3-րդ հարկ) անցկացնել մրցույթ, համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու համար: Մրցույթի առարկա են հանդիսանում՝
Լոտ 1․ Թալին համայնքի Գետափ բնակավայրի վարչական տարածքում գտնվող 02-033-0124-0021 ծածկագրով 6,33014 հա մակերեսով հողամասը, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ արոտավայր, տրամադրվում է նպատակային օգտագործելու համար: Մրցույթի առարկա հանդիսացող հողամասը տրամադրվում է 25 տարի ժամկետով, հողամասի մեկնարկային գինը կազմում է տարեկան 76,000 ՀՀ դրամ։ Մրցույթի նախավճարի չափը հաշվարկվում է մեկնարկային գնի 5 տոկոսի չափով՝ 3,800 ՀՀ դրամ, իսկ մրցույթային քայլի չափը հաշվարկվում է մեկնարկային գնի 5 տոկոսի չափով՝ 3,800 ՀՀ դրամ։ Մրցույթի նախավճարը պետք է վճարվի մրցույթի անցկացման օրը՝ մրցույթը սկսելուց առնվազն 30 րոպե առաջ։ Հողամասից ոչ հեռու առկա է ճանապարհ, հողամասը գտնվում է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում:
Լոտ 2․ Թալին համայնքի Եղնիկ բնակավայրի վարչական տարածքում գտնվող 02-041-0105-0185 ծածկագրով 3,01999 հա մակերեսով հողամասը, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ արոտավայր, տրամադրվում է նպատակային օգտագործելու համար: Մրցույթի առարկա հանդիսացող հողամասը տրամադրվում է 7 տարի ժամկետով, հողամասի մեկնարկային գինը կազմում է տարեկան 36,500 ՀՀ դրամ։ Մրցույթի նախավճարի չափը հաշվարկվում է մեկնարկային գնի 5 տոկոսի չափով՝ 1,825 ՀՀ դրամ, իսկ մրցույթային քայլի չափը հաշվարկվում է մեկնարկային գնի 5 տոկոսի չափով՝ 1,825 ՀՀ դրամ։ Մրցույթի նախավճարը պետք է վճարվի մրցույթի անցկացման օրը՝ մրցույթը սկսելուց առնվազն 30 րոպե առաջ։ Հողամասից ոչ հեռու առկա է ճանապարհ, հողամասը գտնվում է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում:
Լոտ 3․ Թալին համայնքի Լուսակն բնակավայրի վարչական տարածքում գտնվող 02-052-0364-0003 ծածկագրով 0,6384 հա մակերեսով հողամասը, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ վարելահող, տրամադրվում է նպատակային օգտագործելու համար: Մրցույթի առարկա հանդիսացող հողամասը տրամադրվում է 7 տարի ժամկետով, հողամասի մեկնարկային գինը կազմում է տարեկան 9,600 ՀՀ դրամ։ Մրցույթի նախավճարի չափը հաշվարկվում է մեկնարկային գնի 5 տոկոսի չափով՝ 480 ՀՀ դրամ, իսկ մրցույթային քայլի չափը հաշվարկվում է մեկնարկային գնի 5 տոկոսի չափով՝ 480 ՀՀ դրամ։ Մրցույթի նախավճարը պետք է վճարվի մրցույթի անցկացման օրը՝ մրցույթը սկսելուց առնվազն 30 րոպե առաջ։ Հողամասից ոչ հեռու առկա է ճանապարհ, հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում:
Լոտ 4․ Թալին համայնքի Կաքավաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող 02-060-0202-0374 ծածկագրով 6.33563 հա մակերեսով հողամասը, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ արոտավայր, տրամադրվում է նպատակային օգտագործելու համար: Մրցույթի առարկա հանդիսացող հողամասը տրամադրվում է 10 տարի ժամկետով, հողամասի մեկնարկային գինը կազմում է տարեկան 76,500 ՀՀ դրամ։ Մրցույթի նախավճարի չափը հաշվարկվում է մեկնարկային գնի 5 տոկոսի չափով՝ 3,825 ՀՀ դրամ, իսկ մրցույթային քայլի չափը հաշվարկվում է մեկնարկային գնի 5 տոկոսի չափով՝ 3,825 ՀՀ դրամ։ Մրցույթի նախավճարը պետք է վճարվի մրցույթի անցկացման օրը՝ մրցույթը սկսելուց առնվազն 30 րոպե առաջ։ Հողամասից ոչ հեռու առկա է ճանապարհ, հողամասը գտնվում է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում:
Լոտ 5․ Թալին համայնքի Կաքավաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող 02-060-0202-0375 ծածկագրով 3,84077 հա մակերեսով հողամասը, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ արոտավայր, տրամադրվում է նպատակային օգտագործելու համար: Մրցույթի առարկա հանդիսացող հողամասը տրամադրվում է 10 տարի ժամկետով, հողամասի մեկնարկային գինը կազմում է տարեկան 36,500 ՀՀ դրամ։ Մրցույթի նախավճարի չափը հաշվարկվում է մեկնարկային գնի 5 տոկոսի չափով՝ 1,825 ՀՀ դրամ, իսկ մրցույթային քայլի չափը հաշվարկվում է մեկնարկային գնի 5 տոկոսի չափով՝ 1,825 ՀՀ դրամ։ Մրցույթի նախավճարը պետք է վճարվի մրցույթի անցկացման օրը՝ մրցույթը սկսելուց առնվազն 30 րոպե առաջ։ Հողամասից ոչ հեռու առկա է ճանապարհ, հողամասը գտնվում է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում:

Մրցույթին մասնակցել ցանկացողները ներկայացնում են հայտ ըստ առանձին լոտերի, մասնակցության վճարի անդորագիր (որի չափը սահմանված է 5000 ՀՀ դրամ) և անձնագիր։
Հայտերն ընդունվում են երկուշաբթիից-ուրբաթ ժամը 10։00-17։00-ն, ընդմիջում՝ 13։00-14։00-ն։
Մրցույթի մասնակցության հայտը չի ընդունվում, եթե ներկայացնողը ՀՀ հողային օրենսգրքով սահմանված հողամասի սեփականության իրավունքի սուբյեկտ չէ։
Սակարկողը կարող է գինն ավելացնել մրցույթային քայլի չափից ոչ պակաս գումարով։ Եթե մասնակիցը չի հաղթել, նախավճարը անմիջապես վերադարձվում է նրան, եթե հաղթել է՝ նախավճարի գումարը ներառվում է վարձավճարի մեջ։
Հայտերի ընդունումը և մասնակիցների գրանցումը դադարեցվում է մրցույթի անցկացման օրվանից 3 աշխատանքային օր առաջ։
Մրցույթն անցկացվում է բաց, որին մասնակցում են հանձնաժողովի անդամները, գրանցված անձիք և մրցույթի մասնակից չհամարվող անձիք (դիտորդի կարգավիճակով)։
Մրցույթի մասնակից չհամարվող անձիք մրցույթին ներկա գտնվելու համար, յուրաքանչյուր լոտի համար առանձին ներկայացնում են սահմանված չափով (5000 ՀՀ դրամ) մուտքի վճարի անդորագիր և անձնագիր։
Մրցույթն սկսվելու պահից դահլիճ մտնելն արգելվում է։
Մրցույթն սկսվում է, եթե սակարկողների թիվը մեկ կամ ավել է։
Մրցույթի հաղթող է ճանաչվում ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը։
Մրցույթում հաղթած անձը 10 օրվա ընթացքում պարտավոր է ամբողջությամբ վճարել սակարկությունների արդյունքում ձևավորված գինը, որից հետո 2 օրվա ընթացքում կողմերի միջև կնքվում է վարձակալության պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման և պետական գրանցման։
Լոտի ուսումնասիրման համար կարող եք դիմել Թալինի համայնքապետարան աշխատանքային օրերին 16։00-18։00։
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(16.14 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87 060 88-80-08
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner