Նկատի ունենալով, որ համայնքի խոշորացման արդյունքում համայնքապետարանի աշխատակիցներին շենքային պայմաններով ապահովելու հետ կապված ՀՀ ազգային արխիվը համայնքապետարանի վարչական շենքից տեղափոխվեց, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին » ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով, Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1.Թալին համայնքի սեփականություն հանդիսացող, ք. Թալին Խանջյան փողոց 9 հասցեում գտնվող վարչական շենքի 2-րդ հարկից 4 սենյակ 62,67 քմ ընդհանուր մակերեսով տարածք 2024թ. մարտի 1-ից մինչև 2027թ-ի օգոստոսի 1-ը անհատույց օգտագործման տրամադրել ՀՀ ազգային արխիվին: 2.Ուժը կորցրած ճանաչել Թալին համայնքի ավագանու 20.10.2016թ.-ի N 46-Ա որոշման 5-րդ կետը, Թալինի համայնքապետարանի վարչական շենքի 2-րդ հարկից ՀՀ ազգային արխիվին 70,88 քմ տարածք 25 տարի ժամկետով վարձակալությամբ օգտագործման տրամադրելու վերաբերյալ: 3. Լուծարել 23.11.2016թ.-ի անշարժ գույքի վարձակալության թիվ 1895 պայմանագիրը: 4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024թ-ի մարտի 1-ից: |