Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետով, 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և հիմք ընդունելով Թալին համայնքի Ագարակավան բնակավայրի վարչական ղեկավար Հ․Ասատրյանի 08․10․2026թ․ զեկուցագիրը՝ Ուլան Աբիլխաիրովի կողմից փոխադրամիջոցի գույքահարկի պարտավորությունների վերաբերյալ․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․ Ուլան Աբիլխաիրովի կողմից հարկային պարտավորությունները չկատարելու հիմքով հարուցել վարչական վարույթ։
2. Վարչական իրավախախտումների հարցերով հանձնաժողովի նախագահ՝ Ս․ Ավետիսյանին
-Սույն որոշման 1-ին կետն ընդունել ի գիտություն և վարչական վարույթն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան։