|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Թալին ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնք ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Թալին, 060-75-77-87 060 88-80-08, talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
31 մարտի 2026 թվականի N 44-Ա |
«ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԴՊՐՈՑՆԵՐԻ ԳԵՐԱԶԱՆՑ ԱՌԱՋԱԴԻՄՈՒԹՅԱՄԲ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ԿՐԹԱԿԱՆ ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» |
Ղեկավարվելով ««Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ և Թալին համայքնի ավագանու 11․02․2025թ 03-Ն որոշմամբ հաստատված <<ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի կամավոր խնդիրները ու դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները սահմանելու եվ իրականացնելու>> կարգի 4-րդ գլխի 8-րդ բաժնի 12-րդ կետով, ինչպես նաև նպատակ ունենալով խրախուսել Թալին համայնքի դպրոցների բարձր առաջադիմություն ունեցող աշակերտներին և նպաստել նրանց կրթական զարգացմանը՝ Թալին համայնքի ավագանին որոշում է`
1․ Տալ համաձայնություն 2026 թվականի համայնքային բյուջեից հատկացնել մինչև 8 000 000 (ութ միլիոն) դրամ՝ Թալին համայնքի դպրոցներից ընտրված գերազանց առաջադիմություն ունեցող 47 աշակերտների և 3 ուղեկցողների 7-օրյա կրթական շրջագայության կազմակերպման նպատակով դեպի Վրաստանի հանրապետություն։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |
Կողմ -24 ԱՎԵՏԻՍՅԱՆ ԳԱԳԻԿ ԱՐՄԵՆ ԾԱՌՈՒԿՅԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՆԱՐԵԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍԱՐԳԻՍ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ՎԱՀԵ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՄԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԱՐՏԱԿ ՂԱԶԱՐՅԱՆ ԳԵՂԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԴԱՎԻԹ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՄՀԵՐ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՆԵԼԼԻ ՄԻԿՈՅԱՆ ԱՆԻ ՄԻՆԱՍՅԱՆ ԱՎԵՏԻՍ ՄԿՐՏՉՅԱՆ ՍԵՐԳԵ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ՄՆԱՑԱԿԱՆ ՄՈՒՐԱԴՅԱՆ ՍԱՐԳԻՍ ՊՈՂՈՍՅԱՆ ԲԱԲԿԵՆ ՍԱՀԱՐՅԱՆ ՀԱՅԿ ՍԱՐԳՍՅԱՆ ԳԵՂԱՄ ՍԱՓԵՅԱՆ ՏԱՎՐՈՍ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐՈՒՍԻԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ
|
| Կից փաստաթղթեր՝ |
 |
(18.34 Կբ)
|
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|