Այսօր: Կիրակի, 5 Մայիսի 2024թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 52
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



23 ապրիլի 2024 թ.

ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ Ք.ԹԱԼԻՆ ԽԱՆՋՅԱՆ ՓՈՂՈՑ 25/9 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԸ ԵՎ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂ ՇՈՒՇԱՆ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 5-րդ հոդվածով, և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 18.05.2006թ. N-912-Ն որոշմամբ հաստատված ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի 4-րդ գլխի պահանջները, 18.05.2006թ. N-731-Ն որոշումը, Շուշան Կիրակոսյանի 24․10․2023թ-ի դիմումը, ինչպես նաև հաշվի առնելով, որ Շուշան Կիրակոսյանի կողմից Թալին համայնքի, ք.Թալին Խանջյան փողոց 25/9 հասցեում, 02-003-0060-0315 կադաստրային ծածկագրով համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, խառը կառուցապատման գործառնական նշանակության 24քմ հողամասում ինքնակամ կառուցված շինությունները՝ 2 անասնաշենքերը կառուցված չեն ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում ընդգրկված հողամասում, չեն գտնվում ինժեներատեխնիկական, տրանսպորտային և այլ կոմունիկացիոն օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և դրանց պահպանումը չեն խախտում այլ անձանց իրավունքները.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

1.Կառուցապատող Շուշան Կիրակոսյանի կողմից Արագածոտնի մարզ, Թալին համայնք, ք.Թալին Խանջյան փողոց 25/9 հասցեում, ինքնակամ զբաղեցրած 02-003-0060-0315 կադաստրային ծածկագրով 24քմ բնակավայրերի նպատակային նշանակության, խառը կառուցապատման գործառնական նշանակության հողամասը և հողամասի վրա կառուցված ընդհանուր 12,65քմ մակերեսով շինությունները՝ 1-ին անասնաշենքը – 6,25քմ և 2-րդ անասնաշենքը – 6,4քմ ճանաչել օրինական գույք, որպես քաղաքացի Շուշան Կիրակոսյանի սեփականություն և

-հողի արժեքը՝ 24քմ x 1221 = 29304 (քսանինը հազար երեք հարյուր չորս) ՀՀ դրամ:

-շինության արժեքը՝ 12,65քմ x 2418 = 30588 (երեսուն հազար հինգ հարյուր ութսունութ) ՀՀ դրամ:

-համայնքապետարանի կողմից գույքի գրանցման հետ կապված ծախսեր`38000 (երեսունութ հազար) ՀՀ դրամ,

-ընդամենը` 97892 (իննսունյոթ հազար ութ հարյուր իննսուներկու) ՀՀ դրամով օտարել Շուշան Կիրակոսյանին։

2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում վճարման անդորրագրերը ներկայացնելու հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner