Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, հիմք ընդունելով Թալին համայնքի ղեկավարի առաջարկությունը և 2023 թվականի հունիսի 15-ին անցկացված հանրային քննարկման արդյունքները, Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1.Տալ համաձայնություն Թալին քաղաքի Մ.Գորկու անվան փողոցը անվանափոխել Մկրտիչ Հարությունյանի անվամբ։ 2.Նախկին Մ.Գորկու անվան փողոցի բնակիչներին ազատել անվանափոխության հետ կապված հասցեի տրամադրման համար գանձվող տեղական վճարից։ 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |