Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի և 37-րդ հոդվածի 1-ին կետի դրույթներով,
Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1․Թալին համայնքի 2024թ․ տարեկան բյուջեում կատարել փոփոխություններ համաձայն կից հավելվածի։
2.Հաստատել Թալին համայնքի 2024թ.-ի տարեկան բյուջեն նոր խմբագրությամբ՝
Եկամուտների մասով – 2467691.8 (հազ. դրամ)/վարչական բյուջե/
Եկամուտների մասով – 1250000(հազ. դրամ)/ֆոնդային բյուջե
Պահուստային ֆոնդ – 400,000 (հազ. դրամ)
Ծախսերի մասով – 2471211.8 (հազ. դրամ) /վարչական բյուջե /
Ծախսերի մասով – 1576360.3 (հազ. դրամ) /ֆոնդային բյուջե/
Պակասուրդ – 329879.5 (հազ. դրամ)
3.Հաստատել Թալին համայնքի 2024թ.-ի տարեկան բյուջեն նոր խմբագրությամբ համաձայն 1-6 հատվածների։
4. Ծախսերի ֆինանսավորումը կատարել ստացված փաստացի մուտքերի սահմաններում, պահպանելով ծախսերի համամասնությունները։
5.«Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն, թույլատրել համայնքի ղեկավարին կատարել ծախսային հոդվածների հաստատված ծավալների 15%-ը չգերազանցող վերաբաշխումներ։
6.Ուժը կորցրած ճանաչել Թալին համայնքի ավագանու «ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի 2024 թվականի տարեկան բյուջեն հաստատելու մասին» 28․02․2024 թ-ի N 17- Ն որոշումը և «Թալին համայնքի 2024 թվականի տարեկան բյուջեն հաստատելու մասին» 28․02․2024 թ-ի N 17- Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 31․05․2024թ-ի N 63- Ն որոշումը։
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: