Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանի գլխավորությամբ տեղի ունեցավ հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որին մասնակցում էին ղեկավար կազմը և ոլորտային պատասխանատուները։
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին համայնքում իրականացվող աշխատանքների ընթացքը, դրանց կատարման ժամանակացույցը, ինչպես նաև առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղիները։
Համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը ոլորտային պատասխանատուներին հանձնարարեց խստորեն վերահսկել շինարարական աշխատանքներ իրականացնող կազմակերպությունների կողմից աշխատանքների որակյալ և սահմանված ժամկետներում իրականացումը։
Միաժամանակ հանձնարարական տրվեց, որ շինարարական կազմակերպությունների կողմից պայմանագրային պարտավորությունների չկատարման, աշխատանքների թերությունների կամ ժամկետների խախտման դեպքերում ձեռնարկվեն օրենքով և պայմանագրերով նախատեսված համապատասխան միջոցներ, այդ թվում՝ կազմակերպություններին վարչական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։ |