Այսօր: Հինգշաբթի, 30 Հունվարի 2025թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 165
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 3
 
Համար 3Ամսաթիվ 20/01/2025 09:00
Վարող ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆՎայրՀամայնքի ղեկավարի աշխատասենյակում
Մասնակիցներ
ՏեսակԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆկարագրություն *Աշխատանքային խորհրդակցություն ղեկավար կազմի հետ
Բովանդակություն *
Այսօր, Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանի նախագահությամբ համայնքապետարանում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն՝ համայնքապետարանի ղեկավար կազմի և ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ:
Խորհրդակցության սկզբում համայնքի ղեկավարը նշեց, որ ղեկավար կազմում կատարվել են փոփոխություններ, այնուհետև աշխատակազմին ներկայացրեց համայնքի ղեկավարի նորանշանակ օգնական Համբարձում Սարգսյանին և համայնքի ղեկավարի առաջին տեղակալի նորանշանակ օգնական Անդրանիկ Պողոսյանին։
Նոր աշխատակիցներին համայնքի ղեկավարը մաղթեց աշխատանքային լավ և արդյունավետ ընթացք։ Համայնքի ղեկավարը կարևորեց յուրաքանչյուր աշխատակցի ներդրումը համայնքի ընդհանուր զարգացման գործում՝ ընդգծելով կազմակերպված և թիմային աշխատանքի կարևորությունը:
Հաջորդիվ քննարկվեցին համայնքապետարանի ստորաբաժանումների աշխատանքները, կատարվեց աշխատանքային բաժանում, կրկին վերանշանակվեցին բաժինների պատասխանատուներ՝ համայնքապետարանի ղեկավար կազմից։
Խորհրդակցության ընթացքում ստորաբաժանումների ղեկավարները հանդես եկան աշխատանքային ընթացքը ներկայացնող զեկուցումներով, քննարկվեցին համայնքի ընթացիկ ծրագրերը, զարգացման առաջնահերթություններն ու վարչական գործունեության հիմնական ուղղությունները:


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87 060 88-80-08
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner