Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 18-րդ, 42-րդ կետերի և «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Զարինջա-Ձիթհանքով ավտոճանապարհի 4.3 կմ հատվածի ասֆալտապատման աշխատանքները իրականացվում են պետական բյուջեի միջոցներով՝ խթան հանդիսանալով համայնքի զարգացմանը, նպաստում են համայնքի առջև ծառացած խնդիրների լուծման և ռազմավարական կարևոր նշանակություն ունեն Թալին համայնքի համար, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը․
Թալին համայնքի ավագանին որոշում է`
1.ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը Զարինջա - Ձիթհանքով ավտոճանապարհի 4.3 կմ հատվածի ասֆալտապատման աշխատանքների կատարման շինարարության թույլտվություն տրամադրման տեղական տուրքի վճարի մասով սահմանել արտոնություն՝ տուրքի ամբողջ գումարի չափով։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: