Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման» մասին ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի և Թալին համայնքի ավագանու 25․12․2024թ․ թիվ 193-Ն որոշման հավելվածի 10-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով «ԿԱՐԵՆ ՂԱԶԱՐՅԱՆ» Ա/Ձ-ի հայտը և վճարման անդորրագիրը,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1․«ԿԱՐԵՆ ՂԱԶԱՐՅԱՆ» Ա/Ձ -ին 01․01․2026-31․12.2026թթ․ ընկած ժամանակահատվածի համար գ.Մաստարա 29 փ․ Վ/Տ 2 հասցեում, տալ հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվություն /կցվում է/:
2.Թույլտվության սկիզբը հաշվել 2026 թվականի հունվարի 1-ից։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: