Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 70-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի և 43-րդ հոդվածի 1-ին մասի 3- րդ կետի, ՀՀ կառավարության 12․04․2001 թ-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 231 կետի 2-րդ պարբերության պահանջներով, հիմք ընդունելով https://www.e-auctions.am կայքի միջոցով 28.07.2026 թ-ից մինչև 31.07.2026 թ-ը իրականացված աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Թալին համայնքի Թալին քաղաքի 02-003-0040-0417 ծածկագրի տակ գտնվող 0,00286 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը սեփականության իրավունքով՝ 420․000 /չորս հարյուր քսան հազար/ ՀՀ դրամով օտարել Արտյոմ Աղասու Հարությունյանին:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: