Ղեկավարվելով ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի 912-Ն որոշման հավելվածով նախատեսված կարգի 10-րդ, 11-րդ և 22-րդ կետերի դրույթները, Սամվել Հովհաննեսի Խաչատրյանի կողմից 11 մայիս 2026 թվական Թալին համայնքի ղեկավարին ներկայացված դիմումը, 17 ապրիլ 2026 թվական «Հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանք»-ը ծածկագիր 20262RZEAQ, և այն հանգամանքը, որ դիմումի առարկա հանդիսացող շինությունները` ինքնակամ կառուցված բնակելի տունը (բնակելի տուն 1-ին հարկը, թվով 2 բ/պ-ները կամ ա/հ-ները, բնակելի տուն 2-րդ հարկ և բ/պ-ը կամ ա/հ-ը), օժանդակ շինությունը և պարիսպը կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, նաև դրանց պահպանումը չեն խախտում այլ անձանց իրավունքները և վտանգ չեն ներկայացնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Կառուցապատող Սամվել Հովհաննեսի Խաչատրյանի կողմից 02-069-0012-0022 կադաստրային ծածկագրով Թալին համայնք Մաստարա բնակավայր 5-րդ փողոց 25 բնակելի տուն հասցեում գտնվող, սեփականություն հանդիսացող 1225քմ մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա ինքնակամ կառուցված ընդհանուր 278.61քմ արտաքին մակերեսով շինությունները՝ բնակելի տունը (բնակելի տուն 1-ին հարկը, թվով 2 բ/պ-ները կամ ա/հ-ները, բնակելի տուն 2-րդ հարկ և բ/պ-ը կամ ա/հ-ը) - 253.5քմ, օժանդակ շինությունը – 18․92քմ և պարիսպը - 6.19քմ ճանաչել օրինական գույք, որպես Սամվել Հովհաննեսի Խաչատրյանի, Ժաննա Սարգսի Պետրոսյանի, Մարտուն Սամվելի Խաչատրյանի, Մհեր Սամվելի Խաչատրյանի և Օսաննա Սամվելի Խաչատրյանի համատեղ սեփականություն:
2.Որպես ինքնակամ կառույցների օրինականացման վճար գանձել 169475 (մեկ հարյուր վաթսունինը հազար չորս հարյուր յոթանասունհինգ) ՀՀ դրամ (253․5քմ x 631) + (25․11քմ x 379) 3.Սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած։
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: