Այսօր: Չորեքշաբթի, 24 Դեկտեմբերի 2025թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



19 դեկտեմբերի 2025 թ.

ՍԱՍՈՒՆԻԿ ԱՆՈՒՇԱՎԱՆԻ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՀԱՏԿԱՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՎ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածով, ՀՀ հողային օրենսգրքի 52-րդ և 118-րդ հոդվածներով, 64-րդ հոդվածի 8-րդ և 16-րդ կետերով սահմանված պահանջներով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1746-Ն որոշման պահանջները, Սասունիկ Անուշավանի Սարգսյանի կողմից Թալին համայնքի ղեկավարին հասցեագրված 16.12.2025 թ-ի դիմումը և հաշվի առնելով, որ անասնաշենքի (թոխլիների հին գոմի) պահպանման և սպասարկման համար Սասունիկ Անուշավանի Սարգսյանին հատկացվող 0.0856 հա գյուղատնտեսական արտադրական նշանակության հողամասը չի դասվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի շարքին.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ ՝

1.Վերականգնել ՀՀ ժողպատգամավորների Թալինի շրջանի Կաթնաղբյուրի գյուղխորհրդի գործկոմի աճուրդային հանձնաժողովի կողմից 17․10․1995 թ-ի կազմած ակտի հիման վրա՝ Սասունիկ Անուշավանի Սարգսյանին օտարված Թալին համայնքի Կաթնաղբյուր բնակավայր 1-ին փողոց, 25/2 անասնաշենք հասցեում գտնվող, 205,75 քմ ներքին մակերեսով անասնաշենքի՝ (թոխլիների հին գոմի) հատկացման հիմքերը:
2.Սասունիկ Անուշավանի Սարգսյանին պատկանող անասնաշենքի (թոխլիների հին գոմի) պահպանման և սպասարկման համար, 02-057-0053-0008 կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացված 0,0856 հա հողամասը սեփականություն իրավունքով հատկացնել Սասունիկ Անուշավանի Սարգսյանին՝ պայմանով որ հետագա գործարքներից ծագող իրավունքի պետական գրանցում կկատարվի՝ հողամասի կադաստրային արժեքի վճարման անդորրագրերը ներկայացնելու դեպքում:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87 060 88-80-08
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 213
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner