Ղեկավարվելով «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և 130-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով Արտաշես Հայրապետյանի 07.01.2025թ.-ի թիվ 056/23 դիմումը,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
Ս/թ հունվարի 8-ից Թալինի համայնքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության, համատիրությունների աշխատանքների համակարգման և տրանսպորտի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Հայրապետյանին ազատել զբաղեցրած պաշտոնից և կատարել վերջնահաշվարկ։