12.05.25
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ www.talin.am
|
Հարգելի՛ այցելուներ Ողջունում եմ Ձեզ Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայքում։ Այստեղ համապարփակ ներկայացվում են Թալին համայնքի ծավալած գործունեությունը, կառուցվածքը, համայնքի ղեկավարի և ավագանիների ընդունած որոշումները, տեղեկատվություն` համայնքի զարգացման ծրագրերի, մատուցվող ծառայությունների և հանրությանը հետաքրքրող այլ հարցերի շուրջ։ Սույն պաշտոնական հարթակի միջոցով ապահովվում է մեր գործունեության թափանցիկությունը և հրապարակայնությունը, ուստի կարևորում ենք Ձեր դիտողություններն ու առաջարկությունները՝ դրանք քննարկելու և ամենօրյա աշխատանքում ներառելու նպատակով: Հարգանքով՝ Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյան
|
|
09.05.25
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՅԻՍԻ 9-Ի ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
|
Թալին համայնքի հարգելի՛ բնակիչներ,Հայրենակիցներ,Շնորհավորում եմ Մայիսի 9-ի՝ «Հաղթանակի և խաղաղության օրվա» կապակցությամբ։ Այս օրը մեզ համար խորհրդանշական է և ունի առանձնահատուկ նշանակություն՝ որպես հաղթանակի, քաջության և մեր ժողովրդի անսասան կամքի վկայություն։Մայիսի 9-ը մեզ հիշեցնում է այն հերոսներին, ովքեր իրենց կյանքը զոհեցին հանուն խաղաղության և ազատության։ Հարգանքով ու երախտագիտությամբ խոնարհվում ենք մեր բոլոր վետերանների, ազատամարտիկների և հայրենիքի պաշտպանների հիշատակի առջև՝ նրանց անձնազոհության ու նվիրումի շնորհիվ է, որ այսօր խաղաղ ու անվտանգ ենք ապրում։Անցյալը պարտավորեցնում է մեզ՝ պահպանել խաղաղությունը, ամրացնել մեր պետականությունը և սերունդներին փոխանցել հաղթական ոգի։ Թող ...
Մանրամասն |
|
09.05.25
ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ԵՎ ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԻ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
|
Հաղթանակի և խաղաղության օրվա կապակցությամբ Թալինի համայնքապետարանի, համայնքային ենթակայությամբ գործող հիմնարկների աշխատակիցներն ու համայնքի բնակիչները միասնականորեն իրենց հարգանքի ու երախտագիտության տուրքը մատուցեցին Հայրենական և Արցախյան պատերազմներում զոհված հերոսների հիշատակին։Մասնակիցները Թալին համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Սերգե Մկրտչյանի գլխավորությամբ այցելեցին «Անհայտ զինվորի» հուշարձան-կոթող, որտեղ ծաղկեպսակների ու ծաղիկների խոնարհմամբ հավերժացվեց 1941–1945 թթ. պատերազմում իր կյանքը զոհած թալինցիների հիշատակը։Հուշահամալիրում հնչեցին նաև Թալինի մշակույթի կենտրոնի սաների հայրենասիրական ելույթները՝ նոր գույներ հաղորդելով հիշատակի արարողությանը։Այնուհետև մասնակիցները ...
Մանրամասն |
|
09.05.25
ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ «ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԳԱՎԱԹ» ՍԻՐՈՂԱԿԱՆ ԽՃՈՒՂԱՅԻՆ ՀԵԾԱՆՎԱՎԱԶՔԻ ՄՐՑԱՇԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՓՈՒԼԸ
|
Հայաստանում արդեն մի քանի տարի շարունակ անցկացվող «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարը նպատակ ունի մասսայականացնել հեծանվային սպորտը, տարածել առողջ ապրելակերպի գաղափարները և խթանել ֆիզկուլտուրայի ու սպորտի քարոզչությունը հատկապես դպրոցականների շրջանում։Մրցաշարը նախատեսված է դպրոցականների համար՝ երկու տարիքային խմբերով՝ 7-9-րդ դասարաններ և 10-12-րդ դասարաններ։ Այն անցկացվում է երեք փուլով՝ համայնքային, մարզային և հանրապետական։Այսօր Թալինում տեղի ունեցավ մրցաշարի համայնքային փուլը, համայնքապետարանի կազմակերպմամբ։Մրցաշարին մասնակցեցին 13 ուսումնական հաստատությունների 7-12-րդ դասարանների շուրջ 50 աշակերտներ։Մրցաշարի ընթացքում մեր աշակերտներին ...
Մանրամասն |
|
08.05.25
ԵՐԿՐԱՊԱՀԻ ՕՐ
|
Սիրելի՛ երկրապահներ, զինակից ընկերներ, հայրենիքի նվիրյալներ, շնորհավորում եմ բոլորիս՝ երկրապահի օրվա կապակցությամբ։Այսօր մենք երախտագիտությամբ ենք հիշում և մեծարում բոլոր նրանց, ովքեր կանգնել են հայրենիքի սահմաններին, իրենց անձով վահան են դարձել ժողովրդի և երկրի համար։ 1993 թվականի հուլիսին, երբ մեր հայրենիքի համար վճռական ժամանակներ էին, մեր ժողովրդի անմնացորդ նվիրվածության և Սպարապետ Վազգեն Սարգսյանի առաջնորդությամբ ծնվեց «Երկրապահ Կամավորականների միությունը», որը դարձավ ոչ միայն ռազմական ուժ, այլև ազգային հոգեբանության մի մասնիկ՝ օրինակ ծառայելով սերունդներին։ Երկրապահն այսօր էլ մնում է իր սկզբունքներին հավատարիմ՝ միշտ հայրենիքի և զինվորի կողքին՝ մարտական պատրաստակամությամբ:Ես ...
Մանրամասն |
|
08.05.25
ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԲԵՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ
|
Արտենի բնակավայրի մուտքում տնկվել են եղևնիներ:Կաքավաձոր բնակավայրի վարչական շենքում կառուցվել է սանհանգույց: Ջրահեռացման վաքերի տեղադրման աշխատանքներ են իրականացվում Զովասար բնակավայրում:Վերանորոգվել է Ներքին Սասնաշեն բնակավայրի վարչական շենքը:Վերանորոգվել են Սուսեր բնակավայրի հուշարձանի տարածքի նստարաները:Թալին քաղաքում իրականացվել են կոմունալ և բարեկարգման լայնածավալ աշխատանքներ, որոնք ներառել են փողոցների, մայթերի, հանրային տարածքների մաքրում և բարեկարգում, կանաչ տարածքների բարեկարգում, ծառերի սրսկում և այլ աշխատանքներ:Դաշտադեմ բնակավայրում իրականացվել են`Գյուղամիջյան տաղավարի վերանորոգում,Մեկ թաղամասի ոռոգման ջրագծի անցկացում,Ճանապարհների եզրերի մաքրում:Արագածավան բնակավայրում այս օրերին ...
Մանրամասն |
|
08.05.25
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
|
Այսօր կրկին ընդունեցի համայնքի բնակիչներին՝ լսելու նրանց խնդիրներն ու առաջարկները և նպաստելու դրանց լուծմանը՝ ապահովելով անմիջական և կառուցողական երկխոսություն։Քաղաքացիների կողմից բարձրաձայնվեցին տարբեր հարցեր, որոնք հիմնականում առնչվում էին քաղաքաշինության, հողային հարաբերությունների, սոցիալական աջակցության, առողջապահության և այլ ոլորտների։Հանդիպման ընթացքում ընդունեցի նաև «Ժեստ» հոգեբանական և անձի զարգացման կենտրոնի ղեկավար Մարիամ Մեհրաբյանին և կենտրոնի աշխատակից, հերոս Անդրանիկ Մանուկյանի կին Աննա Գրիգորյանին։ Քննարկվեց Թալինում «Ժեստ» կենտրոնի Արագածոտնի մասնաճյուղի բացման առաջարկը, կենտրոնը կրելու է հերոս Անդրանիկ Մանուկյանի անունը։ Առաջարկն արժանացավ հավանության, ...
Մանրամասն |
|
05.05.25
ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
|
Ծառատունկ` Սուսեր, Նոր Արթիկ, Հացաշեն, Թաթուլ, Վերին Բազմաբերդ , Վերին Սասնաշեն, Դավթաշեն և Կաթնաղբյուր բնակավայրերում, ինչպես նաև Արագածավանի պուրակում:Այս օրերին կանաչապատման լայնածավալ աշխատանքներ են իրականացվում համայնքի բոլոր բնակավայրերում, ծառատունկին միանում են նաև բնակիչները, այդ թվում փոքրերը:Լուսակն բնակավայրում մաքրվել և վերանորոգվել է կոյուղագիծը։ Կոյուղագծի դիտահորերի վրա տեղադրվել են նոր բետոնե ծածկոցներ:Դաշտադեմ բնակավայրում իրականացվել են սելավատարերի մաքրման աշխատանքներ:Նոր Արթիկում իրականացվել են հուշարձանի վնասված քարերի սալիկապատման աշխատանքներ:Ոսկեթաս բնակավայրում իրականացվել է լուսավորության ցանցի բարեկարգում, նոր լեդ լամպերի տեղադրում և միացում, այրված լեդերի փոխարինում ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |