Այսօր: Չորեքշաբթի, 21 Մայիսի 2025թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 131
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԻՐԱԶԵԿՈՒՄ
2025,Մայիս 20 - Դեկտեմբեր 31
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2025,Մայիս 19 - Հունիս 16
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2025,Մայիս 16 - Հունիս 13
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ՝ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎՅԱԼ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
2025,Մայիս 14 - Հունիս 2
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ՝ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎՅԱԼ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
2025,Մայիս 14 - Հունիս 2
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՄՐՑՈՒՅԹՈՎ, ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2025,Մայիս 2 - Հունիս 17
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՄՐՑՈՒՅԹՈՎ, ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2025,Մայիս 2 - Հունիս 10
ՀՀ ՏԿԵ նախարարության դրական եզրակացությունը
2025,Ապրիլ 23 - Դեկտեմբեր 31
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2025,Ապրիլ 21 - Մայիս 21
ԻՐԱԶԵԿՈՒՄ ԿՐԹՈւԹՅԱՆ ԵՎ ԱՌՈՂՋԱՊԱՀՈւԹՅԱՆ ԳԾՈՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
2025,Մարտ 10 - Հոկտեմբեր 31
ԻՐԱԶԵԿՈՒՄ Մասնավոր հատվածի կազմակերպությունների ներքին ազդարարման համակարգ
2025,Փետրվար 4 - Դեկտեմբեր 31

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
20.05.25 ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ www.talin.am

  Հարգելի՛ այցելուներ

   Ողջունում եմ Ձեզ Թալինի համայնքապետարանի  պաշտոնական կայքում։

Այստեղ համապարփակ ներկայացվում են Թալին համայնքի ծավալած գործունեությունը, կառուցվածքը, համայնքի ղեկավարի և ավագանիների ընդունած որոշումները, տեղեկատվություն` համայնքի զարգացման ծրագրերի, մատուցվող ծառայությունների և հանրությանը հետաքրքրող այլ հարցերի շուրջ։

Սույն պաշտոնական հարթակի միջոցով ապահովվում է մեր գործունեության թափանցիկությունը և հրապարակայնությունը, ուստի կարևորում ենք Ձեր դիտողություններն ու առաջարկությունները՝ դրանք քննարկելու և ամենօրյա աշխատանքում ներառելու նպատակով:  

Հարգանքով՝ Թալին համայնքի ղեկավար

Տավրոս Սափեյան

20.05.25 ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ «ՈՐԱԿԻ ՆՇԱՆ» ԱՄՍԱԳՐԻՆ
Սերն ու հոգատարությունը՝ համայնքի զարգացման հիմքում.Թալին խոշորացված համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը հարցազրույց է տվել «Որակի նշան» ամսագրին՝ անդրադառնալով Թալին համայնքի զարգացմանը, համայնք- բնակիչ կապին և համայնքում իրականացվող աշխատանքներին։«Այսօր մեր համայնքի բնակիչները զգում են այն հոգատարությունը և ուշադրությունը, որ ստանում են Թալինի համայնքապետարանի և իմ կողմից։ Բնակիչները գիտեն, որ իրենց խնդիրները և հոգսերը բարձրաձայնելուց հետո անպայման ստանալու են լուծումներ, այդ հույսով և վստահությամբ էլ մշտապես դիմում են և՛ ինձ, և՛ համայնքապետարանի մյուս աշխատակիցներին։ Այս առումով պետք է նշեմ նաև, որ խնդիրները շատ հաճախ նկատվում և լուծվում են նախքան բնակչի բարձրաձայնելը» ... Մանրամասն
20.05.25 ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԸ ՁԵՌՔ Է ԲԵՐԵԼ ՆՈՐ ԿՈՄՈՒՆԱԼ ՏԵԽՆԻԿԱ
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) միջոցով, Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի շրջանակում ՀՀ կառավարության, Համաշխարհային Բանկի և Թալին համայնքի համաֆինանսավորմամբ ձեռք է բերվել MAZ մակնիշի կոմունալ բազմաֆունկցիոնալ տեխնիկա:
Նոր տեխնիկան կօգտագործվի համայնքում կոմունալ աշխատանքներն ավելի արագ, արդյունավետ և որակյալ կազմակերպելու համար։
Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը, համայնքապետարանի ղեկավար կազմի անդամները, ինչպես նաև «Թալինի համայնքային կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ-ի ներկայացուցիչները դիտարկեցին մեքենան, "ՄԱԶ ՑԵՆՏՐ" ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Արտաշես Դոլունցի հետ
քննարկեցին մեքենայի գործունեության հետ կապված հարցեր:
19.05.25 ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ԿՈՄՈՒՆԱԼ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
Թալին քաղաքում իրականացվել են մի շարք աշխատանքներ՝ ավելի հարմարավետ և գեղեցիկ միջավայր ապահովելու նպատակով։ Մասնավորապես՝Բարեկարգվել է մանկական զբոսայգու տարածքը:Կատարվել են ճանապարհների բարեկարգման և խոտածածկույթից մաքրելու աշխատանքներ:Տնկվել են գունեղ ծաղիկներ, որոնք ավելի գեղատեսիլ են դարձնում մեր քաղաքը։Բարեկարգվել է Սուրբ Սանդուխտ կույսի մատուռ տանող ճանապարհը՝դյուրացնելով այցելությունը սրբավայր։Ձեռք են բերվել նոր աղբամաններ՝ քաղաքում մաքրությունն ապահովելու նպատակով։Թալինը փոխվում է՝ ձեր հետ և ձեր համար, մաքուր ու գեղեցիկ պահենք մեր համայնքը:Կարմրաշենի պուրակում տեղադրվել են դարպասներ:Արագածավան բնակավայրում իրականացվել է ոռոգման ցանցի ջրագծերի վերանորոգման աշխատանքներ, ինչպես նաև բազմաբնակարան ... Մանրամասն
17.05.25 ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ ԳԵՎՈՐԳ ՊԱՊՈՅԱՆՆ ԱՅՑԵԼԵՑ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ՝ ԾԱՆՈԹԱՆԱԼՈՒ ԿԱՐԿՈՒՏԻՑ ՏՈՒԺԱԾ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԿՐԱԾ ՎՆԱՍՆԵՐԻՆ
Այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այցելեց Թալին համայնք՝ նպատակ ունենալով տեղում ծանոթանալ օրերս տեղացած կարկուտի հետևանքով բնակիչների կրած վնասներին, գնահատել իրավիճակը և քննարկել առկա խնդիրների լուծման հնարավոր ուղղությունները։ Շրջայցին մասնակցեց ՀՀ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը և մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչներ։Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանի և համայնքապետարանի ներկայացուցիչների ուղեկցությամբ նախարարը և մարզպետը եղան Արագածավան և Արտենի բնակավայրերում, ծանոթացան վնասի ծավալներին, ինչպես նաև բնակիչների խնդիրներին ու սպասումներին։«Իմ այցի նպատակն է անձամբ տեղում ծանոթանալ իրավիճակին, ինչպես նաև ձեզ հետ միասին քննարկել, թե ինչ կարող ենք անել հետագայում այսպիսի ... Մանրամասն
17.05.25 ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՇՈՒՏՈՎ ԳՈՐԾԵԼՈՒ Է ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՃԿՈՒՆ ՀԱՄԱԿԱՐԳ
Սիրելի՛ բնակիչներ, ուրախ ենք տեղեկացնել, որ երկարատև բանակցություններից և լայնածավալ աշխատանքներից հետո, պետություն-մասնավոր համագործակցությամբ ՝ ի շնորհիվ Թալինի համայնքապետարանի մշտական աշխատանքների, Թալին համայնքում շուտով գործելու է տրանսպորտային ճկուն համակարգ։Սիրով տեղեկացնում ենք, որ Թալին համայնքում միասնական երթուղիներով կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելու նպատակով հայտարարված մրցույթի հաղթող «Մուլտի տրանսպորտ» ՍՊԸ-ի տրանսպորտային միջոցներն արդեն Թալինում են։Տեղեկացնում ենք, որ ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Արագածոտնի մարզպետի աշխատակազմի, Թալինի համայնքապետարանի և «Մուլտի տրանսպորտ» ՍՊԸ-ի միջև ներկա պահին ընթանում են քննարկումներ ... Մանրամասն
16.05.25 ԿԱՅՈՒՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՇԱԲԱԹԸ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
Հարգելի՛ քաղաքացիներ,Տեղեկացնում ենք, որ 2025 թվականի հունիսի 10-12-ը նշվող ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա (Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում) խորագրի ներքո Թալինի համայնքապետարանը հայտարարում է լուսանկարչական և նկարչական մրցույթ հետևյալ թեմաների վերաբերյալ`Էներգիայի աղբյուրներԷներգետիկ ռեսուրսների արդյունավետ օգտագործումՎերականգնվող մաքուր էներգետիկ ռեսուրսներ (արևային կայան, հողմաղաց, հիդրոկայան) ,Բնությանը վերաբերող թեմաներ:Մրցույթների պայմաններն են՝Մրցույթներին կարող է մասնակցել Թալին համայնքի յուրաքանչյուր բնակիչ,Յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել առավելագույնը երկու աշխատանք,Նկարները կարող են կատարվել ցանկացած նյութի վրա (կտավ, ստվարաթուղթ, նկարչական թուղթ և այլն) և նկարչական ցանկացած ... Մանրամասն
16.05.25 ԹԱԼԻՆ ՔԱՂԱՔԻ ԹԻՎ 3 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼ Է ԵՀ «ՔԱՂԱՔԱՊԵՏԵՐԻ ԴԱՇՆԱԳՐԻ» ԿՈՂՄԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՐՃ ՀՈԼՈՎԱԿՆԵՐԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ՆՎԻՐՎԱԾ Է ՔԱՂԱՔԱՊԵՏԵՐԻ ԴԱՇՆԱԳՐԻՆ ԵՎ ԿԱՅՈՒՆ ԿԱՆԱՉ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻՆ
Թալին համայնքը Կայուն Էներգիայի Շաբաթվա շրջանակներում միացել է Հայաստանի համայնքների միության «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» խորագրով միջոցառումներին, որոնք իրականացվում են ԵՄ Կայուն Էներգիայի Շաբաթվա համատեքստում։Այս շրջանակներում Թալին քաղաքի թիվ 3 մանկապարտեզում կազմակերպվել է ԵՀ «Քաղաքապետերի դաշնագրի» կողմից պատրաստված տեղեկատվական կարճ հոլովակների ցուցադրություն, որը նվիրված է քաղաքապետերի դաշնագրին և կայուն կանաչ զարգացման գաղափարներին։Ցուցադրության ընթացքում երեխաները հնարավորություն ունեցան ոչ միայն դիտելու հոլովակները, այլ նաև մասնակցելու ակտիվ քննարկմանը՝ հարց-պատասխան ձևաչափով։ Այս մոտեցումը հատուկ ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Տեղեկատվություն
Թալինի Ս. Կաթողիկե եկեղեցի
Հայն ու Հայաստանը. Թալին
Թալին
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87 060 88-80-08
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner