Այսօր: Չորեքշաբթի, 23 Հոկտեմբերի 2024թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 108
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 139-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՍԵՐԳԵ ՄԿՐՏՉՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Թալին ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՆՈՐ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Թալին համայնքի ղեկավարի առաջարկությունը,

Թալին համայնքի ավագանին որոշում է`

1.Տալ համաձայնություն՝ Թալին համայնքի ք.Թալին Խանջյան 13/1 հասցեում գտնվող հողամասում (կադաստրային ծածկագիր 02-003-0059-0003) նոր մարզադպրոց կառուցելու համար։
2.Առաջարկել Թալին համայնքի ղեկավարին՝ Թալին համայնքի ավագանու անդամների անունից դիմելու ՀՀ կառավարությանը նոր մարզադպրոց կառուցելու ծրագիրը ֆինանսավորելու նպատակով։
3.ՀՀ կառավարության կողմից ֆինանսավորման դեպքում՝ Թալինի համայնքապետարանին թույլատրել սուբվենցիոն ծրագրով կառուցելու հանրակացարանային համալիր, որը կծառայի մարզադպրոցում հանրապետական և միջազգային մրցաշարերի մասնակիցների գիշերակացի համար:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ


Նախագիծ կազմող ՍԵՐԳԵ ՄԿՐՏՉՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87 060 88-80-08
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner