Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 38-րդ հոդվածի 7-րդ կետով, 48-րդ հոդվածի 1-ին մասի 1․1․ կետի 2-րդ ենթակետով, հիմք ընդունելով Թալին համայնքի ավագանու 11․02․2025թ․-ի N 03-ն որոշմամբ հաստատված «Թալին համայնքի կամավոր խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները սահմանելու և իրականացնելու» կարգի 6-րդ կետի 9-րդ, 7-րդ կետի 10-րդ ենթակետերը, 8-րդ կետի 1-ին և 11-րդ ենթակետերը, Թալին համայնքի բնակիչների՝ սոցիալական աջակցության վերաբերյալ դիմումները, ինչպես նաև Թալին համայնքի ղեկավարի 04.03.2025թ.-ի N 44 կարգադրությամբ ստեղծված «Թալին համայնքի կամավոր խնդիրները սահմանելու ու դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները իրականացնող» հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) 2026 թվականի մարտի 02-ի դրական եզրակացությունը,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․Սոցիալական աջակցություն ցուցաբերելու գործընթացն ապահովելու նպատակով «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ 220170696961000 բանկային հաշվեհամարին փոխանցել 150,000 (մեկ հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ` շահառուին տրամադրելու համար։ 1)Զոյա Համբարձումի Սարգսյանին տրամադրել սոցիալական աջակցություն՝ 150,000 (մեկ հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ։
2․Սոցիալական աջակցություն ցուցաբերելու գործընթացն ապահովելու նպատակով «ԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ» ԱՁ, «ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» ԲԲԸ 2476004147310001 բանկային հաշվեհամարին փոխանցել 200,000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ՝ շահառուներին հուղարկավորության ծախսերը հոգալու համար։ 1)Հայկ Գևորգի Հարությունյանին տրամադրել սոցիալական աջակցություն՝ 200,000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամի չափով։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։