Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ և 31-րդ կետերով, ՀՀ հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետով, հիմք ընդունելով «ԱՐԵՎԿԱԹ» ՍՊ ընկերության տնօրեն Անդրանիկ Կիրակոսյանի 25․09․2025 թվականի հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին դիմումը,
Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1.«ԱՐԵՎԿԱԹ» ՍՊ ընկերության սեփականությունը հանդիսացող 02-003-0209-0002 կադաստրային ծածկագրով, 0,31 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող գործառնական նշանակության հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները փոփոխել արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակության հողերի, անասնագոմ կառուցելու նպատակով:
2.Թալին համայնքի ղեկավարին՝ <<Քաղաքաշինության մասին>> ՀՀ օրենքի 14․3-րդ հոդվածի 30-րդ մասի համաձայն, նշված փոփոխությունը արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում և կատարել հողամասի նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխության պետական գրանցում։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։