Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով <ՕքսԵՋեն>> հիմնադրամի 2026 թվականի մարտի 5-ի թիվ 704 գրությունը և Թալին համայնքի ղեկավարի առաջարկությունը
Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1. Ընդունել <<ՕքսԵՋեն>> հիմնադրամի կողմից <<Կանանց ֆիզիկական ակտիվության խթանում Թալին համայնքում>> ծրագրի իրականացման նպատակով Թալին համայնքին տրամադրվող 18 /տասնութ/ միավոր մարզասարքերը որպես նվիրատվություն՝ համաձայն կից հավելվածի։
2․ Սույն ծրագիրը իրականացման համար տրամադրել Թալինի Գարեգին Ավդալյանի անվան մարզադպրոցի ֆիզիկական պատրաստվածության համար նախատեսված դահլիճը։
3․ Ծրագրի իրականացումը և շարունակականությունը ապահովելու նպատակով համայնքապետարանը պարտավորվում է որպես համաֆինանսավորում, վճարել մարզիչի աշխատավարձը և կոմունալ ծախսերը։
4․ Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 01․04․2026-01․04․2029թթ․ ընկած ժամանակահատվածում։
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից