Այսօր: Երեքշաբթի, 22 Սեպտեմբերի 2026թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 446
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



15 սեպտեմբերի 2026 թ.

ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Քննության առնելով Հերկուլես Նաիրիի Սարգսյանի նկատմամբ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված առերևույթ խախտման կապակցությամբ 2026 թվականի սեպտեմբերի 14-ի որոշմամբ վարչական իրավախախումների վերաբերյալ հարուցված գործը․

ՊԱՐԶԵՑ

Թալինի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակազմի Զարգացման ծրագրերի, տուրիզմի, առևտրի սպասարկման և գովազդի բաժնի կողմից 2026 թվականի սեպտեմբերի 14-ին զեկուցագիր է ներկայացվել այն մասին, որ Թալին-Կարմրաշեն ճանապարհին հարող՝ Թալին քաղաքի վարչական տարածքում, Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի, Շենիկ բնակավայրի բնակիչ Հերկուլես Նաիրիի Սարգսյանը կատարել է ոչ սահմանված վայրում՝ պահանջների խախտմամբ առևտուր, այդ կերպ թույլ տալով ՀՀ «Վարչական իրավախախտման վերաբերյալ» օրենսգրքի 162 հոդվածի 1-ին մասի իրավախախտում։ Հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2026 թվականի սեպտեմբերի 15-ին, ժամը 11։00-ին հրավիրվել է վարչական վարույթի լսում, որի վերաբերյալ պատշաճ ծանուցված Հերկուլես Նաիրիի Սարգսյանը ներկայացել է։ Հերկուլես Նաիրիի Սարգսյան իր արտահայտած դիրքորոշմամբ ընդունեց իր կողմից իրավախախտում կատարելու փաստը, և նշեց, որ իր չիմացության արդյունքում է նման գործողություն կատարել, կարծել է, որ դա արգելված է միայն Երևան քաղաքում։ Ուսումնասիրելով վարչական վարույթի նյութերը և գործով ձեռք բերված փաստական հանգամանքները, հաստատված համարվեց Հերկուլես Նաիրիի Սարգսյանի կողմից կատարված վարչական իրավախախտման փաստը։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ, 26-րդ կետերով, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասով, 2191, 281-282-րդ հոդվածների պահանջներով․

Ո ՐՈ Շ Ե Ց

1․ Հերկուլես Նաիրիի Սարգսյանի նկատմամբ նշանակել վարչական տույժ՝ տուգանք 70․000 /յոթսուն հազար/ ՀՀ դրամի չափով։
2․Հերկուլես Նաիրիի Սարգսյանին առաջարկել Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան միջոցներ ձեռք առնել նշված իրավախախտման հետևանքները վերացնելու ուղղությամբ։
3․ Տույժը պետք է վճարվի 900465000041 հաշվեհամարին, «Նպատակ» դաշտում պարտադիր նշելով որոշման համարը։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հերկուլես Նաիրիի Սարգսյանին իրազեկելու պահից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am կայքի և/ կամ համայնքապետարանի տեղեկագրերում հրապարակելու միջոցով:
5․ Տուգանքը պետք է վճարվի այն նշանակելու մասին որոշումը հասցեատիրոջը հանձնելու օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում, իսկ այդ որոշումը գանգատարկելու կամ բողոքարկելու դեպքում` գանգատը կամ բողոքը առանց բավարարման թողնելու մասին ծանուցման օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում:
6․ Սույն որոշումը կարող է բողոքարկվել օրենքով սահմանված կարգով։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87 060 88-80-08
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 218
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner