26.12.2024թ-ին Անդրանիկ Ռաֆիկի Տիգրանյանը դիմել է Թալինի համայնքապետարան, իր կողմից վարձակալած 02-003-0202-0030 կադաստրային ծածկագրերով, 1,5619 հա մակերեսներով հողամասի վարձակալության մասին 23․08․2018թ-ին կնքված պայմանագրերը լուծելու համար: Նշված հողամասի նկատմամբ իրականացված է վարձակալության իրավունքի պետական գրանցում՝ ըստ վերոնշյալ պայմանագրի։ Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 101-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 466-րդ, 468-րդ հոդվածների 1-ին կետերով, 469-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով Անդրանիկ Տիգրանյանի դիմումը․
ՈՐՈՇՈւՄ ԵՄ՝
1.Լուծել Անդրանիկ Ռաֆիկի Տիգրանյանի և Թալին համայնքի ղեկավար Սարգիս Մնացականի Արամյանի կողմից լիազորված անձ՝ Անդրանիկ Սամվելի Միքայելյանի միջև 23․08․2018թ.-ին կնքված անշարժ գույքի վարձակալության մասին պայմանագրերը /գրանցամատյանի № 1581/:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: