|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Թալին ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնք ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Թալին, 060-75-77-87 060 88-80-08, talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
24 դեկտեմբերի 2025 թվականի N 208-Ա |
ԵՐԿՐԱՊԱՀ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾԱՎԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ ՏԱՐԱԾՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին » ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով ԵԿՄ վարչության նախագահի գրությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը․ Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1.Տալ համաձայնություն Թալին համայնքի սեփականություն հանդիսացող, Արագածավան բնակավայրի Մարշալ Բաղրամյան փողոց 33/1 հասցեում գտնվող մանկապարտեզի շենքի 1-ին հարկից՝ 89,17 քմ ընդհանուր մակերեսով տարածք, 7 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով ԵԿՄ Արագածավանի տարածքային բաժանմունքին տրամադրելու համար, համաձայն կից հատակագծի։ 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |
Կողմ -22 ԱՎԵՏԻՍՅԱՆ ԳԱԳԻԿ ԱՐՄԵՆ ԾԱՌՈՒԿՅԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՆԱՐԵԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍԱՐԳԻՍ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ՎԱՀԵ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՄԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՂԱԶԱՐՅԱՆ ԳԵՂԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԴԱՎԻԹ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՆԵԼԼԻ ՄԻԿՈՅԱՆ ԱՆԻ ՄԻՆԱՍՅԱՆ ԱՎԵՏԻՍ ՄԿՐՏՉՅԱՆ ԷՄԻՆ ՄԿՐՏՉՅԱՆ ՍԵՐԳԵ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ՄՆԱՑԱԿԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ ԲԱԲԿԵՆ ՍԱՀԱՐՅԱՆ ՀԱՅԿ ՍԱՐԳՍՅԱՆ ԳԵՂԱՄ ՍԱՓԵՅԱՆ ՏԱՎՐՈՍ ՍԻՄՈՆՅԱՆ ՍԵՎԱԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐՈՒՍԻԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ
|
| Կից փաստաթղթեր՝ |
 |
(1,003.64 Կբ)
|
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|