Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24-րդ ենթակետով, հիմք ընդունելով «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի 2025 թվականի թիվ ՃԴ/01/04/252-2025, 2025 թվականի մարտի 07-ի թիվ ՃԴ/01/04/643-2025 և ՀՀ կադաստրի կոմիտեի 2025 թվականի հունվարի 29-ի գրություները․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1․ՀՀ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի, Թալին համայնքի, Եղնիկ բնակավայրի բնակիչ Արտյոմ Սուվարյանի հետ կնքել եռակողմ համաձայնագիր։
2․ ՀՀ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի և ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի միջև 2023 թվականի դեկտեմբերի 18-ին կնքված, 02-041-0108-0141 ծածկագրով 981․5 քմ մակերեսով գյուղատնտեսական նշանակության, օգտագործման նպատակը արոտավայր, հողամասի բաժանման և հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման պայմանագրով Թալին համայնքի բյուջե փոխհատուցված գումարը՝ 305․884 ՀՀ դրամը, եռակողմ համաձայնագիրը կնքելուց հետո, 10 աշխատանքային օրվա ընթացքում փոխանցել իրական սեփականատիրոջը՝ Արտյոմ Սուվարյանին։
3.Թալին համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամատուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ՝ Ց․Մկրտչյանին, ապահովել 305․884 ՀՀ դրամի փոխանցումը Արտյոմ Սուվարյանին
4․Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից: