Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի N 698-Ն՝ «Կադաստրային քարտեզում հայտնաբերված սխալների ուղղման կարգը սահմանելու մասին» որոշմամբ հաստատված կարգի 39․1 կետով․ Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1. ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի Ագարակավան բնակավայրում գտնվող 02-005-0055-0002 կադաստրային ծածկագրով, Իրինդ բնակավայրում գտնվող 02-048-0026-0013 կադաստրային ծածկագրով, Արտենի բնակավայրում գտնվող 02-021-0066-0006 կադաստրային ծածկագրով և Թալին քաղաքում գտնվող 02-003-0084-0315 կադաստրային ծածկագրով հողամասերի սեփականության սուբյեկտները փոխել՝ որպես Թալին համայնքի սեփականություն։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |