Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 38-րդ հոդվածի 7-րդ կետով, 48-րդ հոդվածի 1-ին մասի 1․1․ կետի 2-րդ ենթակետով, հիմք ընդունելով Թալին համայնքի ավագանու 11․02․2025թ․-ի N 03-ն որոշմամբ հաստատված «Թալին համայնքի կամավոր խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները սահմանելու և իրականացնելու» կարգի 6-րդ կետի 6-րդ, 9-րդ, 7-րդ կետի 7-րդ, 10-րդ, ենթակետերը, 8-րդ կետի 1-ին և 11-րդ ենթակետերը, Թալին համայնքի բնակիչների՝ սոցիալական աջակցության վերաբերյալ դիմումները, ինչպես նաև Թալին համայնքի ղեկավարի 04.03.2025թ.-ի N 44 կարգադրությամբ ստեղծված «Թալին համայնքի կամավոր խնդիրները սահմանելու ու դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները իրականացնող» հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) 2026 թվականի հոկտեմբերի 16-ի դրական եզրակացությունը,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․Սոցիալական աջակցություն ցուցաբերելու գործընթացն ապահովելու նպատակով «ՆԱԻՐԻ ԲԿ» ՓԲԸ, «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ 163008122612 բանկային հաշվեհամարին փոխանցել 300․000(երեք հարյուր հազար) ՀՀ դրամ՝ քաղաքացի Սոնա Սերյոժայի Մանուկյանի վիրահատության ծախսերի մասնակի փոխհատուցման նպատակով։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։