Ղեկավարվելով ՀՀ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 22-րդ և 24-րդ կետերով, ՀՀ կառավարության 29.12.2005թ. N-2387-Ն որոշման պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Թալին համայնքի Եղնիկ բնակավայրում գտնվող, 02-041-0015-0011-001 կադաստրային ծածկագրով շինության 2-րդ հարկը 162․2 քմ շինությանը՝ համաձայն բաժանման սխեմայի, տրամադրել Թալին համայնք Եղնիկ բնակավայր 6-րդ փողոց 1 վարչական շենք հասցե։
2.Թալին համայնքի Եղնիկ բնակավայրում գտնվող, 02-041-0015-0011-001 կադաստրային ծածկագրով շինության 1-ին հարկից առանձնացված 127․85 քմ շինությանը՝ համաձայն բաժանման սխեմայի, տրամադրել Թալին համայնք Եղնիկ բնակավայր 6-րդ փողոց 1/2 մանկապարտեզ հասցե։
3.Թալին համայնքի Եղնիկ բնակավայրում գտնվող, 02-041-0015-0011-001 կադաստրային ծածկագրով շինության 1-ին հարկից առանձնացված 21․9 քմ շինությանը՝ համաձայն բաժանման սխեմայի, տրամադրել Թալին համայնք Եղնիկ բնակավայր 6-րդ փողոց 1/3 բժշկական ամբուլատորիա հասցե։
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: