Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 38-րդ հոդվածի 7-րդ կետով, 48-րդ հոդվածի 1-ին մասի 1․1․ կետի 2-րդ ենթակետով, հիմք ընդունելով քաղաքացիներից ստացված սոցիալական աջակցության վերաբերյալ դիմումները և Թալին համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու նպատակով Թալին համայնքի ղեկավարի 13.12.2022թ.-ի N 256-Ա որոշմամբ ստեղծված մշտական գործող հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) 2026 թվականի ապրիլի 06-ի դրական եզրակացությունը,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ ՝
1.Սոցիալական աջակցություն ցուցաբերելու գործընթացն ապահովելու նպատակով «ԳԱԶ ՍՏՐՈՅ ԳՐՈՒՊ» ՍՊԸ, «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ 1150008429519574 բանկային հաշվեհամարին փոխանցել 100,000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ՝ որպես շին հավաքակցման կանխավճար։
1)Կարեն Զավենի Սարգսյանին տրամադրել սոցիալական աջակցություն՝ 100,000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով։
2․Սոցիալական աջակցություն ցուցաբերելու գործընթացն ապահովելու նպատակով «ԷՅԷՄԹԻՍԻ» ՍՊԸ, «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ 220593332228000 բանկային հաշվեհամարին փոխանցել 200,000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ՝ շահառուին բժշկական օգնություն տրամադրելու համար։
1)Լյուդվիգ Հրաչյաի Մանասյանին տրամադրել սոցիալական աջակցություն՝ 200,000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամի չափով։
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։