Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Թալին համայնքի ավագանու 11․02․2025թ․-ի N 03-ն որոշմամբ հաստատված «Թալին համայնքի կամավոր խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները սահմանելու և իրականացնելու» կարգի 8-րդ կետի 12-րդ ենթակետը, Մաստարա բնակավայրի բնակիչ Հրաչյա Լյուդվիկի Դանիելյանի 17․03․2026թ․ N 056/868 դիմումը՝ Թալին համայնք, Մաստարա բնակավայր, 5-րդ փողոց, տուն 5 հասցեում գտնվող անշարժ գույքի 1/2 բաժնեմասը ձեռք բերելու նպատակով աջակցություն տրամադրելու վերաբերյալ, կամավոր խնդիրների լուծման նախաձեռնությունն ուսումնասիրող հանձնաժողովի 20․03․2026 թ․-ի եզրակացությունը, Թալին համայնքի ավագանու 2026 թվականի մարտի 31-ի N 47-Ա որոշումը,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․Մաստարա բնակավայրի բնակիչ Հրաչյա Լյուդվիկի Դանիելյանին, որպես սոցիալական աջակցություն, տրամադրել 3․000․000 (երեք միլիոն) ՀՀ դրամ։
2.Գումարը փոխանցել առքուվաճառքի պայմանագիրը կնքելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում վաճառողին՝ վերջինիս կողմից ներկայացված հաշվեհամարին։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: