Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով և հիմք ընդունելով Թալին համայնքի ավագանու 16․12․2025թ․ N 187-Ա որոշումը,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ ՝
1․Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնքի սեփականություն հանդիսացող, Թալին համայնքի Իրինդ բնակավայրում գտնվող գազատար խողովակաշարն անհատույց օգտագործման իրավունքով, անորոշ ժամկետով տրամադրել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Արագածոտնի ԳԳՄ-ին։
2․Հանձնարարել աշխատակազմի իրավաբանական բաժնին օրենքով սահմանված կարգով ապահովել սույն որոշումից բխող իրավական ձևակերպումները։
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։