Այսօր: Ուրբաթ, 20 Նոյեմբերի 2026թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 279
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 190-Ն
 

Զեկ. ՑՈՂԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Թալին ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2026 թվականի N_
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասի և <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 33-րդ, 34-րդ և 37-րդ հոդվածների դրույթներով

Թալին համայնքի ավագանին որոշում է՝

1) Հաստատել Թալին համայնքի 2026թ.-ի տարեկան ճշտված բյուջեն՝

Եկամուտների մասով – 3083668,7 (հազ. դրամ)/վարչական բյուջե/

Եկամուտների մասով – 2938930,0 (հազ. դրամ)/ֆոնդային բյուջե

Պահուստային ֆոնդ – 460,000 (հազ. դրամ)

Ծախսերի մասով – 3107627,8 (հազ. դրամ) /վարչական բյուջե /

Ծախսերի մասով 3082733,2 (հազ. դրամ) /ֆոնդային բյուջե/

Պակասուրդ – 167762.3 (հազ. դրամ)

2) Թալին համայնքի 2026թ-ի տարեկան բյուջեում կատարել փոփոխություններ համաձայն կից հավելվածի:

3) Հաստատել համայնքի բյուջեի եկամուտները ըստ եկամտատեսակների համաձայն հատված 1-ի։

4) Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ գործառնական դասակարգման, համաձայն հատված 2-ի։

5) Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ տնտեսագիտական դասակարգման համաձայն հատված 3-ի։

6) Հաստատել համայնքի բյուջեի հավելուրդը կամ դեֆիցիտը համաձայն հատված 4-ի։

7) Հաստատել համայնքի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղությունները կամ դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրները՝ համաձայն հատված 5-ի։

8) Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ բյուջետային ծախսերի գործառնական և տնտեսագիտական դասակարգման համաձայն ՝ հատված 6-ի։

9) Ծախսերի ֆինանսավորումը կատարել ստացված փաստացի մուտքերի սահմաններում, պահպանելով ծախսերի համամասնությունները։

10) «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն, թույլատրել համայնքի ղեկավարին կատարել ծախսային հոդվածների հաստատված ծավալների 15%-ը չգերազանցող վերաբաշխումներ։

11) Ուժը կորցրած ճանաչել Թալին համայնքի ավագանու 10.02.2026թ-ի համայնքի 2026թ-ի բյուջեն հաստատելու վերաբերյալ № 03-Ն որոշման 1-9-րդ կետերը և Թալին համայնքի ավագանու 10.02.2026թ-ի № 03-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ Թալին համայնքի ավագանու 24.06.2026թ-ի № 96-Ն որոշումը:

12) Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդ օրվանից։

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ


Նախագիծ կազմող ՑՈՂԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(195.87 Կբ) բյուջե
(21.27 Կբ) հավելված
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87 060 88-80-08
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 218
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner