Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 14-րդ կետով, 70-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1.Վաղաժամկետ դադարեցնել Թալին համայնքի ավագանու անդամ Ալբերտ Կառլենի Հարոյանի լիազորությունները՝ 2024 թվականի երկրորդ նստաշրջանի ընթացքում ավագանու նիստերի ավելի քան կեսից անհարգելի պատճառով բացակայելու համար։ 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |