Այսօր: Երեքշաբթի, 3 Փետրվարի 2026թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 193
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



30 հունվարի 2026 թ.

ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ ԱՇՆԱԿ ԲՆԱԿԱՎԱՅՐ 5-ՐԴ ՓՈՂՈՑ 10 ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի 912-Ն որոշման հավելվածով նախատեսված կարգի 10-րդ, 11-րդ և 22-րդ կետերի դրույթները, Էդգար Գագիկի Մանուկյանի կողմից 21 հունվար 2026թ-ին Թալին համայնքի ղեկավարին ներկայացված դիմումը, 28 փետրվար 2025թ «Հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանք»-ը ծածկագիր 2025QTVV6K, և այն հանգամանքը, որ դիմումի առարկա հանդիսացող շինությունները` ինքնակամ կառուցված բնակելի տան նկուղը, բնակելի տուն 1-ին հարկը, բ/հ-ն, ա/հ-ն և երկու պարիսպները կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, նաև դրանց պահպանումը չեն խախտում այլ անձանց իրավունքները և վտանգ չեն ներկայացնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը․

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1.Կառուցապատող Էդգար Գագիկի Մանուկյանի կողմից 02-011-0004-0021 կադաստրային ծածկագրով Թալին համայնք Աշնակ բնակավայր 5-րդ փողոց 10 բնակելի տուն հասցեում գտնվող, սեփականություն հանդիսացող 4331քմ մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա ինքնակամ կառուցված ընդհանուր 248.92քմ արտաքին մակերեսով շինությունները՝ բնակելի տան նկուղը - 76.6քմ, բնակելի տուն 1-ին հարկը, բ/հ-ն և ա/հ-ն – 153․6քմ և երկու պարիսպները - 18.72քմ ճանաչել օրինական գույք, որպես Էդգար Գագիկի Մանուկյանի սեփականություն:
2.Որպես ինքնակամ կառույցների օրինականացման վճար գանձել 152351 (մեկ հարյուր հիսուներկու հազար երեք հարյուր հիսունմեկ) ՀՀ դրամ (230․2քմ x 631) + (18․72քմ x 379):

3.Սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած։
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87 060 88-80-08
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 214
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner