Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով և ՀՀ կառավարության 29.12.2011թ. N-1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետով․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Թալին համայնքի Եղնիկ բնակավայրում գտնվող, 02-041-0020-0015 կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացված 0․05782 հա բնակավայրերի նպատակային նշանակության, այլ հողատեսք գործառնական նշանակության հողամասի գործառնական նշանակությունը համարել փոփոխված որպես ընդհանուր օգտագործման հողատեսքի։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: