Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով և ՀՀ կառավարության 29.12.2011թ․ թիվ 1918-Ն որոշմամբ հաստատված կարգի 17-րդ կետով, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2009թ․ դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 21․11․2024թ․ N–2/փ-448 դրական եզրակացությունը և Թալին համայնքի ավագանու 25․12․2024թ․ N 179-Ա որոշումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ ՝
1.Հաստատել պետական սեփականություն հանդիսացող 02-089-0120-0020 կադաստրային ծածկագրով 16,6045 հա մակերեսով հողամասի նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխությունը՝ գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայր գործառնական նշանակության հողերից, էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության, էներգետիկայի գործառնական նշանակության հողերի:
2.Թալին համայնքի ղեկավարին՝ <<Քաղաքաշինության մասին>> ՀՀ օրենքի 14.3-րդ հոդվածի 30-րդ մասի համաձայն, նշված փոփոխությունը արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում և կատարել հողամասի նպատակային և գործառնական նշանակության փոփոխության պետական գրանցում:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: