Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին » ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով Թալին համայնքի Վերին Սասնաշեն բնակավայրի բնակիչ Գևորգ Վաչագանի Խամոյանի ներկայացուցիչ Անատոլի Թադևոսյանի 2026 թվականի հունվարի 22-ի թիվ 056/214 գրությունը, ինչպես նաև համայնքի ղեկավարի առաջարկությունը․
Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1. Տալ համաձայնություն Թալին համայնքի սեփականություն հանդիսացող, Արագածոտնի մարզ, Թալին համայնք, Վերին Սասնաշեն բնակավայրի 1-ին փողոց 9-րդ նրբանցք թիվ 3/5 հասցեում գտնվող 1,1585 հա մակերեսով, 02-104-0025-0071 կադաստրային ծածկագրով հողամասը և դրա վրա գտնվող 624,19 քմ մակերեսով, 02-104-0025-0071-001 կադաստրային ծածկագրով հանդիսությունների սրահը, 16,5 քմ մակերեսով, 02-104-0025-0071-002 կադաստրային ծածկագրով պահեստը, 65,64 քմ մակերեսով, 02-104-0025-0071-003 կադաստրային ծածկագրով խոհանոցը և 20 քմ մակերեսով, 02-104-0025-0071-004 կադաստրային ծածկագրով թոնրատունն անհատույց օգտագործման իրավունքով մինչև 2027 թվականի սեպտեմբերի 30-ը Գևորգ Վաչագանի Խամոյանին տրամադրելու համար։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։