Ղեկավարվելով ՀՀ Հողային օրենսգրքի 3-րդ և 57-րդ հոդվածներով, 59-րդ հոդվածի 3-րդ մասով, 64-րդ հոդվածի 8-րդ և 16-րդ կետերով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387 որոշմամբ, հիմք ընդունելով Գևորգ Սերյոժայի Գևորգյանի կողմից 2026 թվականի սեպտեմբերի 04-ին Թալին համայնքի ղեկավարին հասցեագրված դիմումը, Սերյոժա Երեմի Գևորգյանի ժառանգ՝ Գևորգ Սերյոժայի Գևորգյանի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Վերականգնել Թալին համայնք Գառնահովիտ բնակավայր 5-րդ փողոց 1-ին նրբանցք 4 բնակելի տուն հասցեում գտնվող, 02-029-0004-0032 կադաստրային ծածկագրով, 0․17345 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի՝ որը ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, հողհատկացման հիմքերը։
2.Վերը նշված հողամասում 1989 թվականին կառուցված, ընդհանուր 287․6 քմ ներքին մակերեսով բնակելի տան նկատմամբ ճանաչել Գևորգ Սերյոժայի Գևորգյանի սեփականության իրավունքը՝ առանց գումար գանձելու:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: