Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետով, հիմք ընդունելով Թալին համայնքի ավագանու 10.09.2024թ. թիվ 108-Ա որոշումը,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ ՝
1․Հաստատել Գևորգ Գասպարյանի սեփականությունը հանդիսացող 02-021-0340-0002 կադաստրային ծածկագրով 3,4209 հա մակերեսով հողամասից առանձնացված 0,05736 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության արոտավայր գործառնական նշանակության հողամասի նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխությունները՝ արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակության հողերի։
2․«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 14.3-րդ հոդվածի 30-րդ մասի համաձայն, նշված փոփոխությունը արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում և կատարել հողամասի նպատակային և գործառնական նշանակության փոփոխության պետական գրանցում։
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։