Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի պահանջով, հիմք ընդունելով համայնքապետարանի մրցույթային հանձնաժողովի 06․05․2025թ-ի թիվ 1 արձանագրությունը,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Թալին համայնքի սեփականություն հանդիսացող (2012 թվականի արտադրության, գույնը կապույտ, շարժիչը-715101, նույնականացման համարը-808144103, պետհամարանիշ 8082 ԼՏ, տեխնիկական վկայագիր Բ-003928, ՄՏԶ-82․1) մակնիշի տրակտորը վարձակալության իրավունքով, 2 տարի ժամկետով, տարեկան 175․000 (մեկ հարյուր յոթանասունհինգ հազար) ՀՀ դրամ վարձավճարով օգտագործման տրամադրել Ռոմիկ Սպարտակի Պետրոսյանին։
2.Համայնքապետարանի կողմից կատարված ծախսերը՝ 10000 ( տաս հազար) ՀՀ դրամ գանձել վարձակալից։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդող օրվանից: