1.Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնքի ղեկավարի որոշման կարգավորման առարկան.
Քաղաքացի Գևորգ Նորիկի Խաչատրյանը՝ հանդիսանալով փոխադրամիջոցի գույքահարկ վճարող սուբյեկտ, ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով չի կատարել փոխադրամիջոցի գույքահարկ վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ 2023 թվականի օգոստոսի 24-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով ՀՀ Արագածոտնի մարզի Թալինի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ` փոխադրամիջոցի գույքահարկի գումարի գանձման հարցի քննության նպատակով: «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
2.Վարչական ակտը ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
Համաձայն տեղական հարկի պարտավորությունների վերաբերյալ տեղեկանքների՝ Գևորգ Նորիկի Խաչատրյանը սեփականության իրավունքով իրեն պատկանող 10 UO 450 հաշվառման համարանիշի MERCEDES BENZ 5500L մակնիշի, 07 ՕS 909 հաշվառման համարանիշի ՎԱԶ 2121 ՆԻՎԱ մակնիշի փոխադրամիջոցների գծով հարկային պարտավորությունը կազմում է 2․276․682 ՀՀ դրամ, որից ապառք՝ 1․707․222 ՀՀ դրամ, տույժ՝ 569․460 ՀՀ դրամ:
2023 թվականի օգոստոսի 24-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով ՀՀ Արագածոտնի մարզի Թալինի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2023 թվականի սեպտեմբերի 13-ին, ժամը 11։00-ին իրականացվել է վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցված Գևորգ Նորիկի Խաչատրյանը չի ներկայացել հանձնաժողովի նիստին, իր փոխարեն լիազորագրով նիստին մասնակցել է Արամայիս Գրիգորի Խաչատրյանը:
Գևորգ Նորիկի Խաչատրյանի կողմից տրված լիազորագրով հանդես եկող Արամայիս Գրիգորի Խաչատրյանը դիրքորոշում հայտնեց, որ ինքն ընդունում է, որ Գևորգ Նորիկի Խաչատրյանն ունի երկու փոխադրամիջոցների գծով չկատարված հարկային պարտավորություններ և պարտավորվում է 07 ՕS 909 հաշվառման համարանիշի ՎԱԶ 2121 ՆԻՎԱ մակնիշի փոխադրամիջոցի պարտքը՝ 94․900 ՀՀ դրամը վճարել, իսկ մնացած մասը վճարել հնարավոր լինելուն պես։
13․09․2023թ․ Արամայիս Խաչատրյանը ներկայացրել է վերը նշված ՎԱԶ 2121 ՆԻՎԱ մակնիշի փոխադրամիջոցի պարտքի՝ 94․900 ՀՀ դրամ գումարի վճարման անդորագրերը։
3.Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.
ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն` «Յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ»: Համաձայն Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի` «հարկ վճարող՝ կազմակերպություն կամ ֆիզիկական անձ (այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր, նոտար), որը Օրենսգրքով կամ վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում ունի կամ կարող է ունենալ հարկ կամ վճար վճարելու պարտավորություն»: Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 401-րդ հոդվածի 1-ին մասի` «հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ` 0.04 տոկոսի չափով»: Հարկային պարտավորությունների գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում տեղական ինքնակառավարման մարմինը որոշում է կայացնում հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ և այդ մասին պատշաճ ծանուցում վերջինիս: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 50-րդ, 51-րդ և 53-րդ գլուխների պահանջներով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ, 53-րդ, 58-60-րդ և 88-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, հիմք ընդունելով վարչական վարույթի քննարկման մասին 2023 թվականի սեպտեմբերի 13-ի արձանագրությունը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Քաղաքացի Գևորգ Նորիկի Խաչատրյանից հօգուտ Թալին համայնքի բյուջե գանձել ընդհանուր 2․182․141 ՀՀ դրամ, որից ապառք՝ 1․635․250 ՀՀ դրամ, տույժ՝ 546․891 ՀՀ դրամ։
2.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնքի ղեկավարին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
3.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am կայքի և/ կամ համայնքապետարանի տեղեկագրերում հրապարակելու միջոցով: