|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Թալին ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնք ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Թալին, 060-75-77-87 060 88-80-08, talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
16 դեկտեմբերի 2025 թվականի N 193-Ա |
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ՍԿՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետը, 11-րդ հոդվածը, 13-րդ հոդվածի 10-րդ մասը, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1. Թալին համայնքում սկսել 2026 թ-ի «Մասնակցային բյուջետավորման» գործընթացը։ 2. Թալին համայնքի 2026 թ-ի բյուջեում հատկացնել 15 000 000 ՀՀ դրամ գումար՝ 2026 թ-ի ընթացքում «Մասնակցային բյուջետավորման» գործընթաց իրականացնելու նպատակով։ 3. Յուրաքանչյուր առաջարկ-նախագծի իրականացման համար սահմանել առավելագույն սահմանաչափ՝ 60 000 000 ՀՀ դրամ: 4. Սահմանել «Մասնակցային բյուջետավորման» առաջարկների նախնական գնահատման աղյուսակի ձևաթուղթը՝ համաձայն հավելվածի: 5. Սահմանել, որ քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեցողների առնվազն մեկ տոկոսի կողմ ձայների դեպքում առաջարկ-նախագիծը համարվում է հաղթող: 6. «Մասնակցային բյուջետավորման» գործընթացի իրականացման համար սահմանել կապիտալ շինարարության ոլորտը որպես առաջնահերթություն։ 7. Համայնքի ղեկավարին՝ 1) սույն որոշման 1-ին կետում սահմանված գործընթացը՝ որպես ծրագրային բաղադրիչ, ներառել համայնքի 2026 թ-ի ՄԺԾԾ-ում, Տարեկան աշխատանքային պլանում և բյուջեում 2) hամայնքի բնակիչների կողմից քվեարկության արդյունքում ընտրված առաջարկը(ները) ներկայացնել ավագանու հաստատմանը 3) իրականացնել վերահսկողություն «Մասնակցային բյուջետավորման» գործընթացի նկատմամբ 8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունմանը հաջորդող օրվանից: |
Կողմ -23 ԱՐՄԵՆ ԾԱՌՈՒԿՅԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՆԱՐԵԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍԱՐԳԻՍ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ՎԱՀԵ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՄԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՂԱԶԱՐՅԱՆ ԳԵՂԱՄ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՄՀԵՐ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՆԵԼԼԻ ՄԻԿՈՅԱՆ ԱՆԻ ՄԻՆԱՍՅԱՆ ԱՎԵՏԻՍ ՄԿՐՏՉՅԱՆ ԷՄԻՆ ՄԿՐՏՉՅԱՆ ՍԵՐԳԵ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ՄՆԱՑԱԿԱՆ ՄՈՒՐԱԴՅԱՆ ՍԱՐԳԻՍ ՆԻԿՈՅԱՆ ԳԱԳԻԿ ՊՈՂՈՍՅԱՆ ԲԱԲԿԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՍԱՀԱՐՅԱՆ ՀԱՅԿ ՍԱՐԳՍՅԱՆ ԳԵՂԱՄ ՍԻՄՈՆՅԱՆ ՍԵՎԱԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -2 ԱՎԵՏԻՍՅԱՆ ԳԱԳԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԴԱՎԻԹ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ
|
| Կից փաստաթղթեր՝ |
 |
(28.51 Կբ)
|
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|