Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 70-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի և 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, ՀՀ կառավարության 12․04․2001 թ-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 231 կետի 2-րդ պարբերության պահանջներով, հիմք ընդունելով https://www.e-auctions.am կայքի միջոցով 25.08.2026թ-ից մինչև 28.08.2026թ-ը իրականացված աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Թալին համայնքի Վերին Բազմաբերդ բնակավայրում գտնվող՝ 02-103-0028-0012 ծածկագրով 0.09 հա, 02-103-0012-00011 ծածկագրով 0.67881 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության, այլ հողատեսք գործառնական նշանակության հողամասերը և 02-103-0210-0252 ծածկագրով 0.31855 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող գործառնական նշանակության հողամասը սեփականության իրավունքով՝ 2․000․000 /երկու միլիոն / ՀՀ դրամով Վահագն Կառլենի Հովհաննիսյանին:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: