Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 70-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի և 43-րդ հոդվածի 1-ին մասի 3- րդ կետի, ՀՀ կառավարության 12․04․2001 թ-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 231 կետի 2-րդ պարբերության պահանջներով, հիմք ընդունելով համայնքապետարանի աճուրդային հանձնաժողովի 17.12.2024 թ-ի թիվ 3 արձանագրությունը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Թալին համայնքի Ն․ Սասնաշեն բնակավայրի 02-074-0004-0010 ծածկագրի տակ գտնվող 0,15309 հա բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը սեփականության իրավունքով՝
__ հողի արժեքը- 398,034 /երեք հարյուր իննսունութ հազար երեսունչորս/ ՀՀ դրամ,
__համայնքապետարանի կողմից գույքի գրանցման հետ կապված ծախսեր-68,000 /վաթսունութ հազար / ՀՀ դրամ,
__ ընդամենը՝ 466,034 / չորս հարյուր վաթսունվեց հազար երեսունչորս/ ՀՀ դրամով օտարել Էդգար Հենրիկի Արեյանին:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: