Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 70-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի և 43-րդ հոդվածի 1-ին մասի 3- րդ կետի, ՀՀ կառավարության 12․04․2001 թ-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 231 կետի 2-րդ պարբերության պահանջներով, հիմք ընդունելով համայնքապետարանի աճուրդային հանձնաժողովի 22.10.2024 թ-ի թիվ 4 արձանագրությունը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Թալին համայնքի Արագածավան բնակավայրի 02-016-0034-0092 ծածկագրի տակ գտնվող 0,00782 հա բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը սեփականության իրավունքով՝
__ հողի արժեքը- 51,000 / հիսունմեկ հազար / ՀՀ դրամ,
__համայնքապետարանի կողմից գույքի գրանցման հետ կապված ծախսեր-38,000 /երեսունութ հազար / ՀՀ դրամ,
__ընդամենը՝ 89,000 /ութսունինը հազար/ ՀՀ դրամով օտարել Նվեր Գագիկի Շահնազարյանին:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: