Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով և ՀՀ կառավարության 29.12.2011թ․ թիվ 1918-Ն որոշմամբ հաստատված կարգի 17-րդ կետով, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2009թ․ դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 20․02․2026թ. N 1/փ-62 դրական եզրակացությունը և Թալին համայնքի ավագանու 31.03.2026թ. N 27-Ա որոշումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ ՝
1.Հաստատել համայնքային սեփականություն հանդիսացող 02-099-0111-0007 կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացված 0,181 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության, այլ հողատեսք գործառնական նշանակության, 02-099-0111-0007 կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացված 0,01255 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության, արոտավայր գործառնական նշանակության, 02-099-0111-0030 կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացված 0,07637 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող գործառնական նշանակության և 02-099-0112-0002 կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացված 0,0121 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության, արոտավայր գործառնական նշանակության (ընդհանուր՝ 0,28202 հա) հողամասերի նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխությունները՝ որպես ջրային նպատակային նշանակության, հիդրոտեխնիկական և ջրատնտեսական այլ օրյեկտների գործառնական նշանակության հողերի:
2.«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 14․3-րդ հոդվածի 30-րդ մասի համաձայն, նշված փոփոխությունը արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում, հողային հաշվեկշռում և կատարել հողամասի նպատակային և գործառնական նշանակության փոփոխության պետական գրանցում։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։