Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 10-րդ կետով և հիմք ընդունելով Թալին համայնքի ավագանու 11․02․2025թ․ N 03-Ն որոշմամբ հաստատված «Թալին համայնքի կամավոր խնդիրները ու դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները սահմանելու և իրականացնելու կարգի»-ի 8-րդ կետի 12-րդ ենթակետը և Մաստարա բնակավայրի բնակիչ Հրաչյա Լյուդվիկի Դանիելյանի 17․03․2026թ․ N 056/868 դիմումը՝ Թալին համայնք, Մաստարա բնակավայր, 5-րդ փողոց, տուն 5 հասցեում գտնվող անշարժ գույքի 1/2 բաժնեմասը ձեռք բերելու նպատակով աջակցություն տրամադրելու վերաբերյալ, ինչպես նաև կամավոր խնդիրների լուծման նախաձեռնությունը ուսումնասիրող հանձնաժողովի 20․03․2026թ․-ի դրական եզրակացությունը Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1․Տալ համաձայնություն Թալին համայնքի Մաստարա բնակավայրի բնակիչ Հրաչ Լյուդվիկի Դանիելյանին ՀՀ Արագածոտնի մարզ, Թալին համայնք, Մաստարա բնակավայր, 5-րդ փողոց, տուն 5 հասցեում գտնվող, Տիգրանուհի Երվանդի Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի ½ բաժնեմասը գնելու նպատակով, որպես սոցիալապես անապահով ընտանիքի, 3․000․000 (երեք միլիոն) ՀՀ դրամի չափով աջակցություն տրամադրելու համար։
2. Գումարը փոխանցել առուվաճառքի պայմանագիրը կնքելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում վաճառողին, վերջինիս կողմից ներկայացված հաշվեհամարին։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |