Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 70-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի և 43-րդ հոդվածի 1-ին մասի 3- րդ կետի, ՀՀ կառավարության 12․04․2001 թ-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 231 կետի 2-րդ պարբերության պահանջներով, հիմք ընդունելով համայնքապետարանի աճուրդային հանձնաժողովի 21.01.2025 թ-ի թիվ 1 արձանագրությունը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Թալին համայնքի Թալին քաղաքի 02-003-0016-0104 ծածկագրի տակ գտնվող 0,0605 հա բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը սեփականության իրավունքով՝
__ հողի արժեքը- 907,500 /ինը հարյուր յոթ հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ,
__համայնքապետարանի կողմից գույքի գրանցման հետ կապված ծախսեր-68,000 /վաթսունութ հազար / ՀՀ դրամ,
__ընդամենը՝ 975,500 /ինը հարյուր յոթանասունհինգ հազար հինգ հարյուր / ՀՀ դրամով օտարել Շիրակ Յուրիկի Ներսիսյանին:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: