Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 22․08․2024թ-ի N 1329-Ն որոշմամբ հաստատված նախադպրոցական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը, Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1․Հաստատել ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի «Ներքին Սասնաշենի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության (ՀՈԱԿ-ի) կանոնադրությունը նոր խմբագրությամբ՝ համաձայն կից հավելվածի։ 2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |