Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, ՀՀ կառավարության 29.12.2011թ. N-1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետով և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 02.02.2002թ. «Հայաստանի Հանրապետությունում շենքերի, շինությունների կամ դրանց մի մասի գործառնական նշանակությունը փոփոխելու կարգը հաստատելու մասին» թիվ 88 որոշման պահանջները․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1․Թալին համայնքի, Արագածավան բնակավայրում գտնվող Լուսիկ Վարուժանի Սահակյանին սեփականության իրավունքով պատկանող 02-016-0012-0017 կադաստրային ծածկագրով, 0.1141հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի գործառնական նշանակությունը համարել փոփոխված որպես հասարակական կառուցապատման հողատեսքի:
2․Վերոնշյալ հողամասում առկա 02-016-0012-0017-001 կադաստրային ծածկագրով 113.84քմ մակերեսով բնակելի տան գործառնական նշանակությունը համարել փոփոխված որպես հասարակական շինության:
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: